Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական լաբորատորիա


«Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմանահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների համալիր օգտագործում և պահպանում,
  • ջրային ռեսուրսների և ջրատնտեսական համակարգերի կառավարում, ջրային ոլորտի էկոնոմիկայի և իրավական հարցերի մշակումներ,
  • հիդրոտեխնիկական կառուցվածքների նոր կոնստրուկցիաների մշակում և հիդավլիկական մոդելային հետազոտություններ,
  • հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովում,
  • ջրային ռեսուրսների մոնիտորինգի հետ կապված մշակումներ,
  • ջրի որակի ստանդարտների մշակումներ,
  • հիդրոտեխնիկական կառուցվածքների, ոռոգման, ջրամատակարարման և ջրհեռացման համակարգերի նախագծերի մշակումներ,
  • հիդրոագրեգատների մշակումներ,
  • ջրային համակարգում նոր տեխնիկայի ներդրման աշխատանքներ։

    Ինստիտուտը միակն է Հանրապետությունում իր լաբորատոր հնարավորություններով: Ինստիտուտի 2500 մ² մակերեսով հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայում կատարվել են՝ Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադների բոլոր հիդրոտեխնիկական հանգույցների և առանձին կառուցվածքների, Կույբիշևի հիդրոտեխնիկական հանգույցի, Կեչուտի, Ապարանի, Ազատի, Տավուշի, Ջողազի, Ախուրյանի, Սպանդարյանի, Երևանյան լճի, Կաբարդինա-Բալկարյան Ինքնավար Հանրապետության Զառամագի, Շրի-Լանկայի Հանրապետության Սամանալա Վեվա, ինչպես նաև այլ հիդրոհանգույցների մոդելային հետազոտություններ։ Ինստիտուտում ուսումնասիրվել է Սևանա լճի բնապահպանական հիմնահարցը, լճի հնարավոր բարձր մակարդակի վրա պահելու սխեմայի գիտական հիմունքները և այլ հարցեր։

  • -

    © Institute of Water Problems and Hydro-Engineering Named After I.V. Eghiazarov    jhhi@jhhi.am